Panorama.am-ը գրում է.
 Հայաստանում է աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրը:  ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

 Մայիսի 28-ին նա ներկա է լինելու Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը: Մայիսի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Շառլ Ազնավուրը ներկա է լինելու իրեն նվիրված  «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղին: Բեմադրության սցենարի հեղինակը և բեմադրող խորեոգրաֆն է  Ռուդոլֆ Խառատյանը: Հունիսի 1-ին շանսոնյեն ներկա է լինելու «Քեզ համար, Ազնավո′ւր» խորագրով համերգին: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ ճանաչված օպերային և էստրադային երգիչ-երգչուհիները կկատարեն Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը՝ սիմֆոնիկ նվագակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել