Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Ուկրաինայի հարցով «խստապահանջ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ, սակայն համարում է, որ անհրաժեշտ է նաև խոսել Մոսկվայի հետ Սիրիայի ճգնաժամի երկարաժամկետ լուծում փնտրելու համար: Այդ մասին հայտնում է RIA novosti-ն:

«Ես Ռուսաստանի հետ կունենամ խստապահանջ երկխոսություն: Սակայն դա կլինի երկխոսություն»,- ասել է նա, խոսելով մայիսի 29-ին Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին:

Նրա խոսքով` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը և պատասխան պատժամիջոցները կապված են Մինսկի համաձայնության բոլոր կողմերի կատարման հետ:

«Ես հաստատում եմ այս սկզբունքը և աջակցում դրան: Միաժամանակ անհրաժեշտ է խոսել Ռուսաստանի հետ: Կան շատ միջազգային սյուժեներ, որոնք չի կարելի կարգավորել առանց Ռուսաստանի հետ խստապահանջ քննարկման: Եվ հատկապես սիրիական հարցը»,- ասել է նա:

Մակրոնը ավելացրել է, որ կցանկանար մոտակա ժամանակներում հրավիրել «նորմանդական ձևաչափ» Ուկրաինայի հարցի քննարկման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել