Ռուսական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը պատկանող 32 պիկապ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով, և ավելի քան 120 անդամի, ովքեր մայիսի 25-ին սիրիական Ռաքքա քաղաքից շարժվում էին Պալմիրայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ աղբյուրին։

Նա հավելել է, որ Պալմիրայի ուղղությամբ գրոհայինների տեղաշարժի և այնտեղ խմբավորման աճի բոլոր փորձերը կոշտ կերպով կկանխվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել