«Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Եվրախորհրդարանի Ար­տաքին հարաբերություն­ների հանձնաժողովի նա­խագահ Դեյքվիդ Մքալիսթերի և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպ­ման մանրամասները:


«Հայաստանի խորհրդարանի խոսնակը պատմել է, թե ինչպես է խորհրդային տարիներին բժիշկ աշ­խատելիս վիրահատել ադրբեջանցի երեխանե­րի»,- գրել են ադրբեջանական կայքերը և հավելել Արա Բաբլոյանի ուղիղ խոսքը. «Որպես բժիշկ խորհրդային տարիներին ես բուժել և վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների։ Ցավալի է, որ հիմա մենք կորցնում ենք մեր երիտա­սարդներին: Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցություններով»: Ավելի վաղ ԱԺ կայ­քում տարածվել էր եվրոպացի խորհրդարանա­կանների հետ հանդիպման մասին մամուլի հաղորդագրություն, որում էլ հենց բերված էին վերը նշված խոսքերը: Տարօրինակ չէ, որ ԱԺ նախագա­հի այս խոսքերը չեն վրիպել ադրբեջանական ԶԼՄ- ների ուշադրությունից: Իրականում դրանք հզոր ուղերձ են պարունակում և շատ ավելի ազդեցիկ են, քան ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարյուրավոր կոչեր, որ հնչում են միջազգային ամենաբարձր ամբիոններից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել