Newmag-ը գրում է.
 Կինոփառառոնը մոտենում է ավարտին, մասնակիցներից և հյուրերից շատերն արդեն լքել են Լազուրյան ափը, սակայն որոշ մեծ ֆիլմեր ցուցադրվում են հենց այս վերջին օրերի ընթսցքում։
 Հայաստանի հանդիսատեսին «Սպի» ֆիլմով հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Կանն էր բերել  «In the fade» սոցիալական դրաման, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս Դայան Կրյուգերը, պատմում է Գերմանիայում ահաբեկչության ժամանակ 6-ամյա որդուն և քուրդ ամուսնուն կորցրած երիտասարդ կնոջ մասին։
 Աքինն անցկացնում է հերոսուհուն և նրա հետ միասին նաև հանդիսատեսին ողբերգության բոլոր էտապներով՝ հատ առ հատ. ոստիկանության այցերից մինչև դագաղների ընտրություն։ Կրյուգերն այստեղ դառնում է և հիմնասյուն, և սոլիդար եվրոպական սոցիումի ներկայացուցիչ, և զոհ, և արդարություն պահանջող անձ։ Տեռորիստական ակտը ներկայացված է որպես հիմար և անհիմն գործողություն, որի հետևանքների համար, սովորաբար, ոչ ոք էլ երբեք պատասխանատվություն չի կրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել