Tert.am-ը գրում է.
 Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ ՄաքԱլիստեր Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ ԵԽ 8 պատգամավորներ պատվիրակության կազմով էին եկել տարածաշրջան: ՄաքԱլիստերը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց ժամանակ տրամադրելու համար:
 «Երեկվա օրը սկսել ենք Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որը շատ հուզիչ էր բոլոր անդամների համար, քանի որ Ցեղասպանության համալիրում հարգանքի տուրք մատուցեցինք նախորդ 100 ամյակի ընթացքում հայոց ժողովրդի կրած տառապանքներին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը սպասվածից ավելի երկար տևեց, և  շնորհակալ են թանկ ժամանակը մեզ տրամադրելու համար»,- ասաց նա:
 ԵԺԿ-ի փոխնախագահ ՄաքԱլիստեր, անդրադառնալով ՀՀ –ԵՄ նոր  համաձայնագրին, նշեց, թե իրենց շատ ոգևորված են այդ համաձայնագրի կնքմամբ: Նրա կարծիքով՝ համաձայնագիրը հիմք կլինի հարաբերություններ խորացման համար:
 «Անկասկած կարող ենք ակնկալել նաև ԵԽ մասնակցությունը, քանի որ վերջում այս համաձայնագրի հաստատման համար վերջում պահանջվելու է նաև ԵԽ զեկույցը, որը պետք է ներկայացնի ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Հայտնի է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն  ԵՄ-ի հետ ստորագրում է այս հավակնոտ ծրագիրը: Այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ Արևելյան գործընկերության քաղաքականությունը զրոյական խաղ չէ, որը մրցակցության մեջ է տարածաշրջանային այլ գործոնների հետ:  Համաձայնագրում կյանքի վրա ազդող հիմնախնդիրների վրա ազդող խնդիրներին պետք է լուծում տալ»,- շարունակեց Դեյվիդ ՄաքԱլիստերը:

Վերջինս նաև խոսեց ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների և շեշտեց, որ  նոր ձևավորվող կառավարությունը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք  պետք է հաղթահարեն՝ բարեփոխումներ սկսելով դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում և այլն:

«Հասարակություն իրավացիորեն լուրջ ակնկալիքներ ունի, որ գործարարության միջավայրը կբարելավի, որը տնտեսական աճ կբերի: Խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցել է նա ԵԽ-ն, մեր գնահատականն այն է, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն թերություններ կա: Մենք պատրաստ ենք դրանց լուծման հարցում աջակցել Հայաստանին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասում է հայ գործընկերների հետ աշխատանքի սկսմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել