Tert.am-ը գրում է.
 Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պաշտոնական նամակ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հայտնելով իր հրաժարականի և իր բոլոր լիազորությունները Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում իրեն հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին հանձնելու մասին:
 Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Աթեշյանը նշել է, որ իրենք արդեն հատուկ նամակ են հղել նաև Բեկչյանին՝ հրավիրելով Ստամբուլ:
 Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ նախօրեին 2008 թվականից ի վեր Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել:
 Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել