ԵՄ-ն Թուրքիային վերաբերվում է որպես դռան առաջ կանգնած մուրացկանի. ԷրդողանYerkir.am-ը գրում է.
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն անփոխարինելի չէ:
 Ըստ Sozcu-ի՝  նա նշել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի, սակայն ԵՄ-ն, նրա խոսքով, պետք է կատարի իր պարտականությունները: Էրդողանը խորհուրդ է տվել առանց բարդացնելու կայացնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չեղարկող որոշում:

 «ԵՄ-ն Թուրքիայի համար անփոխարինելի չէ»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՄ-ն Թուրքիային վերաբերվում է որպես «դռան առաջ կանգնած մուրացկանի»:

«Նրանք ցանկանում են, որ մենք կամավոր հեռանանք: Մենք էլ ասում ենք, որ եթե նման մտադրություններ ունեք, գործը մի բարդացրեք, ինքներդ կայացրեք այդ որոշումը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել