168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25­-ին ժամանել է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար։

Royal Manchester Children՚s Hospital հիվանդանոցում գտնվում են 14 տուժած երեխաներ, նրանցից չորսն՝ օրհասական վիճակում են: Ընդամենը քաղաքի հիվանդանոցներում են գտնվում 64 տուժածներ:

Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքները հեռարձակում են կադրեր, որտեղ վառ կապույտ վերարկուով եւ նարնջագույն բոլորագլխարկով թագուհին, ողջունելով հիվանդանոցի ղեկավարությանը, մտնում է շենք «շտապ օգնության» ընդունարանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել