Tert.amLife-ը գրում է.
«Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալը հնդկական ամենահայտնի հեռուստասերիալներից մեկն է: Հեռուստասերիալի գլխավոր հերոսները` Արնավի դերակատար Բարուն Սոբտին ու Քուշիի դերակատար Սանայա Իրանին անկեղծ հարցազրույց են տվել Vokrug.tv-ին ու պատմել, թե ինչ փոխհարաբերություններ ունեն կադրից դուրս։ Նրանք պատմել են նաև, թե ինչպես են ապրում իրական կյանքում:
 
Բարունն ու Քուշին խոսել են ֆիլմում իրենց սիրելի դրվագների մասին: Բարունը նշել է, որ ամենաազդեցիկ պահն այն էր, երբ իր քույրը՝ Անջիլին հայտնում է  հղիության մասին, իսկ Սանայան նշել է, որ ֆիլմի բոլոր դրվագներն առանձնահատուկ սիրելի են իր համար:
 
-Ի՞նչ եք անում, երբ տխրում եք:
 
Սանայա - Երբ տխրում եմ, հնդկական քաղցրավենիք եմ պատրաստում: Դրա մասին մտքերն անգամ ինձ ուրախացնում են:
 
Բարուն - Ես պարզապես լաց եմ լինում:
 
Սանայա - Այո, նա երեխայի պես արտասվում է, երբ տխրում է:
 
 
-Կադրում ձեր հարաբերությունները լի են սիրով ու կրքով: Իրական կյանքում նման կապ կա՞ ձեր միջև:
 
Բարուն - Կարծում եմ, որ եթե նման կապ լիներ, մենք արդեն ամուսնացած կլինեինք:
 
Սանայա- Կադրից դուրս մենք պարզապես լավ ընկերներ ենք:  (Սանայան 2009 թվականին սկսել է հանդիպել «Երբ մենք հանդիպեցինք» հեռուստասերիալի դերասան Մոհիթ Սեգալի հետ, իսկ 2016 թվականին նրանք ամուսնացել են: Ի դեպ, այն տեսարանում, որտեղ Քուշին ու Արնավն ամուսնանում են, Քուշիին մեկ այլ դերասանուհի էր փոխարինում, քանի որ նա վատառողջ էր: Բարունն ամուսնացել է 2010 թվականին՝ իր մանկության ընկերուհի Պաշմի Մանչանդայի հետ, ով կապ չունի կինոարտադրության ոլորտի հետ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել