Այս պահին համեմատաբար իրավիճակը խաղաղ է, հակառակորդը գիշերը կրակոցներ չի արձակել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը՝ հավելելով, որ գյուղի բնակիչները միշտ զգոն են, հրետակոծությունից, կրակոցներից խուճապի չեն մատնվում:

«Ապրիլի 28-ին հակառակորդի կողմից մեր գյուղի վրա գնդակոծությունը մեկ ժամ է տևել, բարեբախտաբար, միայն տներ, շինություններ են վնասվել, մարդիկ կարողացել են իրենց առօրյան հարմարեցնել այսպիսի իրավիճակներին, քանի որ լավ գիտեն՝ գործ ունենք Ադրբեջանի հետ, որը ամեն վայրկյան պատրաստ է հրադադարի ռեժիմը խախտել, կրակել  խաղաղ բնակիչների ուղղությամբ»,- ասաց համայնքապետը:

Կոթիի գյուղապետի խոսքով՝ Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է հիշեցնել սահմանին իր ներկայության մասին, բայց արագ լռեցվում է:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել