Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: «Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել