Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Վրաստանին 47.2 մլն եվրո ծավալով վարկի տրամադրումը երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին շաբաթ հայտնել է Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունը: Ծրագիրն ուղղված է տնտեսական բարեփոխումներին, հիմնականում` պետական կազմակերպությունների ֆինանսական վերահսկողության ամրապնդմանն ու հանրային ծառայության բյուջետավորման բարելավմանը, ինչպես նաև բնակչության սոցիալական սպասարկման որակի բարձրացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/29/world-bank-georgia/2356699
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել