Newmag-ը գրում է.
 Կայծակնային արագությամբ ամբողջ աշխարհում կառուցվում են ֆուտբոլային գեղեցիկ ստադիոններ, որոնք կոմերցիոն տեսակետից ձեռնտու են, բայց ապահովության առումով չափազանց վտանգավոր: Մեծ ու ճոխ ստադիոններ կառուցելու համար ֆուտբոլային չինովնիկները գումարներ չեն խնայում: Բնական է, նստելատեղերը շատ են ու տոմսերի վաճառքից մեծ փողեր կգան, ստադիոնի տուրի տոմսը թանկ կլինի, հետեւաբար` բիզնեսը կարդարացնի: Արագ կառուցվող ստադիոնները խոստանում են նույնքան արագ դուրս գալ շարքից: Օրինակները շատ են: 
Էստադիո Կոմունալ Անդորրա Լա Վելլա
 Ընդամենը 1300 նստելատեղ ունեցող այս ստադիոնը Անդորրայում է: Երկրի առաջնության շատ հանդիպումներ անցկացվում են այստեղ, քանի որ այն շրջապատված է լեռներով, միշտ մաքուր օդ է:
 Սվանգասկարդ ստադիոն
Ֆարերյան կղզիներում գտնվող այս ստադիոնը շրջապատված է ջրով: Ուժեղ հարվածեցիր գնդակին` գուցե այն դառնա շնաձկների խաղալիք: Այն գտնվում է Տոֆտիր գյուղում, որն ունի ընդամենը 832 բնակիչ: Այնուամենայնիվ, ստադիոնում գրեթե միշտ անշլագ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել