Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք. Մարին Լը ՊենYerkir.am-ը գրում է.
 Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունը և «Ոտքի, Ֆրանսիա» շարժումը որոշել են նախընտրական դաշինք ստեղծել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ: Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել են առաջնորդներ Մարին Լը Պենը և Նիկոլյա Դյուպոն-Էնյանը համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք ստեղծում ենք մեծ հանրապետական և հայրենասիրական դաշինք: Մենք միասին կպայքարենք մեր կառավարական ծրագրի համար»,- ասել է Մարին Լը Պենը, հայտնում է «Reuters»-ը:

Նա նշել է, որ կարևոր է համարում այս քայլը և տեղեկացրել, որ նախագահական ըհնտրություններում հաղթելու դեպքում «Դյուպոն-Էնյանին կնշանակի վարչապետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել