Առաջին հայացքից նա կարծես թե վտանգ չի ներկայացնում, բայց իրականում այնքան էլ այդպես չէ. Թամարա ԳեւորգյանLife.panorama.am-ը գրում է.
 Թամարա Գեւորգյանը «Փոխնակ մայրը» սերիալից հետո երկար դադար չվերցրեց եւ  այժմ նկարահանվում է «Մեղրամիս» հեռուստասերիալում: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է նոր աշխատանքի եւ կերպարի մասին:

 «Սերիալի սցենարի հեղինակ Անուշիկ Պետրոսյանի կողմից մի նոր կերպար էր գրվել, որի մարմնավորման համար առաջարկ ստացա: Ընթացքում ռեժիսոր Վարշամ Սաֆրազյանի հետ եկանք ընդհանուր հայտարարի եւ սկսեցինք համագործակցել»,- նշեց Թամարան ու պատմեց իր հերոսուհու մասին.

 «Մարմնավորում եմ Մերիին: Նա թեթեւամիտ աղջիկ է, ով ուզում է գրավել գլխավոր հերոսի սիրտը: Մերին բավականին խելացի աղջիկ է, բայց փորձում է ամեն գնով քողարկել դա: Առաջին հայացքից նա կարծես թե վտանգ չի ներկայացնում, բայց իրականում դա այնքան էլ այդպես չէ»,- նկատեց նա:

Թամարա Գեւորգյանին հեռուստադիտողը ճանաչեց բացասական կերպարով, այժմ կրկին դրական հերոսուհու նրան չեն հանձնել: Թե ինչու են ռեժիսորները նրան տեսնում «չար» կերպարներում, պատասխանեց.

«Բազմիցս եմ նշել, որ կոնկրետ ինձ համար էական չէ կերպարի դրական կամ բացասական լինելը, փոխարենը շատ ավելի կարեւոր է, որ բնավորություն ունենա: Շատ դերասաններ խուսափում են բացասական կերպարներից, ինչը եւս հասկանում եմ, քանի որ վախ կա, որ հեռուստադիտողի կողմից այդպիսին կընկալվես: Իսկ թե ինչի հետ է կապված այն, որ այս էլ երկրորդ անգամ ինձ բասացական հերոսուհու են վստահում, ինքս էլ չգիտեմ. ըստ իս, դա որեւէ բանով պայմանավորված չէ, պարզապես այդպես է ստացվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել