Armtimes.com-ը գրում է.
 Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր անցկացրած քարոզարշավի ընթացքում մի գաղտնիք է բացահայտել: Նա ասել է, թե որտեղ է թաքնված եղել, երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո ընդհատակում էր:
 «Շամպայն» կոչվող թաղամասի շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարել է, որ չորս ամիս ապրել է հենց այդ շենքում։ «2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում, եւ դուք չեք իմացել այդ մասին»,– բարձրախոսով պատմել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել