Life.tert.am-ը գրում է.
 «Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել  հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը Արմենիա TV–ի «Բարի լույս» ծրագրի հաղորդավար Սիմա Բաղդասարյանն է։

 Մանկություն
 Վառ հիշողություններ ունեմ մանկության հետ կապված։ Մայրս ամբողջ իր ժամանակը տրամադրում էր մեզ տարբեր խաղեր էր կազմակերպում և՛ տանը, և՛ բակում։ Նա մեզ տանում էր տարբեր մանկական միջոցառումների և ոչ մի բանից հետ չէր պահում։
 Հիշողությունները շատ են։ Թերևս, ամենատպավորիչն այն էր, երբ այդ տարիքում ճոճանակի վրայից ընկա և կոտրեցի ձեռքս։ Ես ահավոր շատ վախենում եմ կատուներից։ Երբ նկատեցի կատվին վեր թռա և ընկա ճոճանակի վրայից։
 Փոքր ժամանակ չարաճճի չեմ եղել։ Ավելի համեստ էի ու ամաչկոտ։ Սիրում էի բակ իջնել և բոլոր խաղերին մասնակցել։ Երբ շաբաթ և կիրակի էր գալիս ու մենք պետք է ընտանիքով գնայինք ամառանոց, ես շատ ծանր էի տանում, որ կարող եմ հետ մնալ բոլոր իրադարձություններից, ինչ տեղի է ունենում բակում։ Այն ժամանակ հաճախ էին կազմակերպվում ճամբարներ, միջոցառումներ, հանդեսներ, և ես միշտ պետք է մասնակից լինեի այդ ամենին։
 Դեռևս այդ տարիքից սիրում էի վերցնել սանրը, որը շատ նման էր խոսափողի, ու հայելու առաջ երգել Ալլա Պուգաչովայի երգերը։ Պատկերացնում էի, որ երգչուհի եմ։ Հետո եկավ մի տարիք, որ նորից հայելու առաջ կանգնում և ինքս ինձ հարցազրույցներ էի տալիս, իբրև հայտնի մարդ եմ. միգուցե երգչուհի կամ դերասանուհի։ Դա տևել է շատ քիչ։ Հետո այն կարելի է ասել վերացավ իսպառ։ Հետաքրքիրն այն է, որ հետո ինձ հիշեցնում էին, որ տեսնում ես փոքր ժամանակ ինչի մասին երազում էիր ինչ–որ չափով իրականացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել