Tert.am-ը գրում է.
 Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ուղղված կլինի սահմանային լարվածության թուլացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
 «2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը ստանձնեց ակտիվ միջնորդի դեր: Հիմնական բանակցային խնդիրը վստահության մեխանիզմների ստեղծումն էր, այն, ինչի մասին Հայաստանը տարիներ շարունակ պնդում էր: Կարծում եմ, որ հիմա հանդիպումը որոշակիորեն ուղղված է լինելու այդ խնդիրներին: Դրանից բացի, կարծում եմ, որ որոշակի քննարկում կլինի սահմանային իրավիճակի լարվածության թուլացման վերաբերյալ»,-ասել է նա:
 Քաղաքագետը չի կարծում, որ բուն բանակցային գործընթացում ինչ-որ լուրջ տեղաշարժ կլինի: Որևէ ակնկալիք էլ չկա, որ ադրբեջանական կողմը կհրաժարվի իր նախկին մոտեցումներից: Նարեկ Գալստյանը նկատել է, որ հանդիպմանը, եթե նույնիսկ պայմանավորվածություններ էլ լինեն, միևնույն է երաշխիք չկա, որ Ադրբեջանը հետամուտ կլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել