Armsport.am-ը գրում է.
 Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճիշտ որոշում կընդուներ, եթե տեղափոխվեր MLS-ը ներկայացնող որևիցէ ակումբ:
 «Զլատան Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստները շատ կարևոր են MLS-ի համար: Նա պրոֆեսիոնալ է և որակյալ ֆուտբոլ է ցուցադրում: Հնարավոր է, որ Իբրահիմովիչը մի փոքր էքսցենտրիկ է, երբեմն էլ կարծում եմ, որ դա նա միտումնավոր է անում:
 Որպես ֆուտբոլիստ նա առաջատար է: Ինձ վրա նա հրաշալի տպավորություն է թողել»,- Շվայնշտայգերի խոսքն է մեջբերում Sport1.de-ն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել