Գիտնականները պարզել են քրոնիկ հոգնածության պատճառներըYerkir.am-ը գրում է.
 Կոլումբացի գիտնականները պարզել են, որ մշտական հոգնածության և մարդու աղիքների բակտերիաների բաղադրության միջև կապ կա. հայտնում է Информинг.ру-ն: Մասնագետները պնդում են, որ քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն աղիքային որոշակի կենսաֆլորա:
 Նշվում է, որ բակտերիաների առկայությունը ստիպում է օրգանիզմին պայքարել դրանց հետ, ինչը հանգեցնում է  ֆիզիկական ակտիվության նվազման: Դրա պատճառով էլ շատ մարդիկ իրենց հոգնած են զգում:

 Փորձագետների կարծիքով` հիվանդի աղիքների հետազոտությունը թույլ կտա պարզել հիվանդությունը և ճիշտ բուժում նշանակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել