Panarmenian.net-ը գրում է.
 Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարն է կայացել: Քիմիական տեսանկյունից ինչո՞վ բացատրել նյութերի քաղցր համը, ի՞նչ հիվանդությունների ախտորոշման մեջ են մարդու արտաշնչած օդի հետազոտության տվյալները կիրառելի․ այս և նման այլ հարցերի շուրջ բանավիճում էին Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ անցած 11 թիմը:
 Արդյունքում կիսաեզրափակիչ փուլ է անցել 11 թիմ Հայաստանի Աբովյան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Երևան և Արցախի Մարտունի քաղաքներից։ 11 թիմերը նախ մրցել են կիսաեզրափակիչ մարտերում, որոնց արդյունքում եզրափակիչ է դուրս եդել նրանցից միայն չորսը:
 Առաջին տեղն է զբաղեցրել Երևանի «Օգանեսոն» թիմը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց)։ Երկրորդ տեղում ՊՔՀՄ 2016-ի հաղթող Վանաձորի «Էվրիկա» թիմն (ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) էր, երրորդում՝ Գյումրու «Ֆոտոնը» («Ֆոտոն» վարժարան), իսկ չորրորդում՝ Երևանի «Սիրիուսը» (Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել