Չինացիներին արգելել են երեխաներին մահմեդական անուններ տալYerkir.am-ը գրում է.
 Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի իշխանություններն անվանացանկ են կազմել՝ ներառելով այն անունները, որոնք չի կարելի տալ նորածիններին:
 Արգելքի տակ են հայտնվել հիմնականում մահմեդական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղուրան, Սադդամ, Մեքքա, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով բրիտանական «The Guardian»-ին: 

 Այդպիսի անուններով նորածինները կզրկվեն պետական առողջապահական և կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, նման միջոցները դավանանքի և արտահայտման ազատության իրավունքի «աղաղակող խախտում են»:

Ավելի վաղ այդ շրջանի իշխանությունները պայքար էին սկսել կրոնական ծայրահեղականության դեմ՝ արգելելով, մասնավորապես, հիջաբ կրել կանանց, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուքներ»: Սինցզյանում է ապրում երկրի մոտ 23-միլիոնանոց մահմեդական համայնքի մոտ կեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել