RIA Novosti գործակալության փոխանցմամբ` ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը և իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ընդգրկվել են Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնի ժյուրիի կազմում: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են փառատոնի կազմակերպիչները:
 Ժյուրին կգլխավորի իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Ժյուրիի կազմում կլինեն նաև գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, չին դերասանուհի Ֆան Բինբինը, հարավկորեացի ռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի դերասանուհի Անես Ժաուին և նրա հայրենակից, կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:
Փառատոնի պաշտոնական ծրագրում տեղ է գրավել 49 ֆիլմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել