Tert.am-ը գրում է.
 Ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ, սակայն այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը՝շեշտելով, որ գյուղը վնասներ չունի։
 «Կրակել են բաղանիսամերձ այգիների վրա, այլ ոչ թե գյուղի։ Հիմա երջանիկ պատահականություն է, ինչ է` գյուղին վնասներ չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,– ասաց Սահակյանը։
 Հիշեցնենք, որ մինչ այս տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական կողմն ապրիլի 25-ին` 17:45-ի սահմաններում, կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել