Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռացումը այլևս ամերիկյան իշխանությունների կողմից տարվող աշխատանքների առաջնահերթ նպատակը չէ. այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում է Reuters-ը:

 «Մեզ համար առաջնահերթն այլևս նրանում չէ, որ նստենք և կենտրոնանանք Ասադին պաշտոնանկ անելու վրա: Հիմա մեզ համար առաջնահերթ է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել, ում հետ է պետք աշխատել, որպեսզի իրապես որևէ բան փոխվի Սիրիայի ժողվրդի համար»,- ասել է նա:
 Նա նաև ընդգծել է, որ համարում է, որ պետք չէ Ասադի հեռանալուն այնքան ուշադրություն հատկացնել, որքան հատկացնում էին ԱՄՆ նախկին իշխանությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել