Մարինա Գրեգը՝ վերջին շրջանում Վիեննայում ապրելու պատճառների եւ Հայաստան վերադառնալու մասինLife.panorama.am-ը գրում է.
 Life.panorama.am-ի զրուցակիցն է հաղորդավարուհի Մարինա Գրեգը: Արդեն երկար ժամանակ է Մարինան Հայաստանից մեկնել է մորը խնամելու նպատակով, որի պատճառների ու առաջիկա անելիքների մասին պատմել է Life.panorama.am-ին:
  Մարինա, գիտեմ, որ Հայաստանից բացակայում եք շատ կարեւոր պատճառից ելնելով՝ կպատմե՞ք կյանքը մեկ օրում փոխելու որոշման եւ ընթացքի մասին: 
 
- Որոշումը կապված էր մայրիկիս առողջության հետ։ Նրան պետք է վիրահատեին, եւ երկարաժամկետ խնամք էր պետք, քանի որ մի քանի ամիս չէր կարողանալու միայնակ քայլել։ Ոտքի բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական մի քանի փուլ պետք է անցներ։ Մայրս շատ ուժեղ կին է, եւ հաղթահարում է ամեն ինչ։ Փառք Աստծո, հիմա իրեն ավելի լավ է զգում եւ շուտով կկարողանա ինքնուրույն տեղաշարժվել։ 
 
Ինչ խոսք, երբ վտանգվել է հարազատիդ եւ հատկապես ծնողիդ առողջությունը, մնացյալ ամեն բան փոքր ու անկարեւոր են, սակայն իրելի աշխատանք, աշխատակազմ ու միջավայր՝ այս ամենից հրաժարվելը դժվար չէ՞ր: 
 
- Ինձ համար առհասարակ դժվար է Երևանից հեռու լինել։ Ամենն այդտեղ է` հարազատներ, ընկերներ եւ սիրելի աշխատանք, որը ինձ համար ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ։ Ամենը, բացի մայրիկից։ Այնպես է ստացվել, որ մայրիկս արդեն 17 տարի է բնակվում է Ավստրիայում, եւ մենք կարողանում ենք տարվա մեջ մի քանի անգամ հանդիպել, չնայած մայրիկս անում է ամեն ինչ, որպեսզի մենք չզգանք հեռավորությունը։ Իհարկե շատ դժվար է թողել առօրյան եւ հայտնվել բոլորովին այլ միջավայրում, որտեղ ոչ թե մեկ շաբաթ ես ապրելու, այլ ամիսներ։ Բայց երբ խոսքը ծնողի առողջության մասին է, այլ որոշում լինել չի կարող։ Բացի այդ, երկար ժամանակ հեռու լինելով` մայրիկին տեսնելը ամենալավ բանն է, որ պատահեց։
 
Ճիշտ է՝ ժամանակավոր եք այդտեղ, բայց հետաքրքիր է՝ արդեն սովորե՞լ եք տեղի ապրելաոճին: Հատկապես ի՞նչն է Ձեզ համար ավելի խնդրահարույց եւ հակառակը: 
 
- Այո շուտով վերադառնալու եմ։ Վիեննայում եմ գտվում, բայց տեղին սովորելու խնդիր չկա, քանի որ այն ինձ համար հարազատ վայր է։ Մոտ 2 տարի ապրել եմ այստեղ, եւ հաճախ եմ գալիս։ Բնակիչներն էլ բարեհամբույր են եւ ամենակարեւորը, միշտ ժպտում են։ 
 
Հիմա ամբողջությամբ ընտանիքի հե՞տ եք, թե փորձում եք նաեւ հետաքրքրություններ գտնել, ինչու ոչ՝ աշխատանք:
 
-  Գալուս միակ նպատակը մայրիկիս խնամելն էր, եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չէի հասցնի որևէ աշխատանքով զբաղվել։ Միայն գերմաներեն եմ սովորում, ինչը օրվա մեջ ինձանից շատ քիչ ժամանակ է խլում։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել