Tert.am-ը գրում է․

Կակաո արտադրող COLACAO կոչվող ապրանքանիշը սոցիալական ցանցերում քննադատության փոթորկի է արժանացել այն բանից հետո, երբ հերթական գովազդում կակաոյի տուփից սևամորթ է դուրս եկել:

Իսպանական հայտնի թերթերից մեկի լրագրողը նամակ է գրել արտադրողի հասցեին, որում բողոքել է գովազդից՝ պատմելով իր ընտանիքի անցյալի մասին. «Իմ պապը աշխատել է Էկվադորի դաշտերում, և ի տարբերություն ձեր նախորդ գովազդներում հնչող տեքստի, նա չի երգել այնտեղ, քանի որ շատ հոգնած է եղել և զբաղվել է հարկադիր աշխատանքով, - ասել է լրագրողը, - Ես՝ միամիտս, մտածել էի, թե այս պատմությունը վաղուց կարելի է համարել ավարտված, այնինչ 2017 թ.-ին անգամ սևամորթներին շարունակում են վիրավորել՝ անվանելով նրանց ColaCao: «Ես կոչ եմ անում ձեզ մտածել բրենդի վերնագրի այլ տարբերակների մասին: Հուսով եմ, որ հաջորդ սերունդը կկարողանա ColaCao-ն ասոցացնել զուտ համեղ շոկոլադի հետ և ուրիշ ոչնչի...», - եզրափակել է լրագրողը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել