Oբաման «մեկուսացել» է խաղաղօվկիանոսյան կղզում իր հուշերը թղթին հանձնելու համարYerkir.am-ը գրում է.
 Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման, որը մարտի կեսերից գտնվում է խաղաղօվկիանոսյան Տետիարոա կղզում, մտադիր է բավական երկար ժամանակ մնալ այդ մեկուսի վայրում և իր հուշերը թղթին հանձնել:
 Ինչպես հայտնում է «The Washington Post-ը», ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի հուշագրությունները լինելու են Սպիտակ տանն անցկացրած տարիների մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարաք և Միշել Օբամաները պայմանագիր են կնքել հեղինակավոր Penguin Random House-ի հետ, ըստ որի հրատարակչությունը նախկին նախագահական զույգին 60 մլն դոլար վճարելու դիմաց իրավունք կստանա հրատարակել նրանց հուշագրությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել