Թատրոնը սինթետիկ ժանր է, որն իր մեջ ամփոփում է արվեստի բոլոր տեսակները. Ժիրայր ԴադասյանLife.panorama.am-ը գրում է.
 Մարտի 27-ին աշխարհը նշում է թատրոնի օրը: Առաջին անգամ տոնը նշվել է Ֆրանսիայում, որից հետո միայն տարածվել ողջ աշխարհում: Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: 
 
 Life.panorama.am-ը տոնական օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ է հղել եւ զրուցել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ժիրայր Դադասյանի հետ, ով, ի դեպ, այսօր նշում է նաեւ ծննդյան օրը:
 
Զրույցի սկզբում Ժ. Դադասյանը շնորհավորեց թատրոնի գործիչներին եւ առհասարակ բոլորին՝ համարելով, որ այսօրվա տոնը համամարդկային է.
 
«Շնորհավորում եմ իմ կոլեգաներին, թատրոնի գործիչներին այս պրոֆեսիոնալ տոնի առթիվ: Շատ ուրախ եմ, որ մեր երկրում այս տոնը շատ արժեւորված է, քանի որ այնպես չէ, որ բոլոր երկրներում է դա այդպես: Ուրախ եմ նաեւ, որ թատրոնի եւ առհասարակ մշակույթի նկատմամբ այսօր առանձնահատուկ վերաբերմունք կա նաեւ իշխանության կողմից: Հատկանշական է, որ շրջելով տարբեր երկրներում՝ նկատել եմ, որ այնտեղ խնդիրները շատ ավելին են, քան մեզ մոտ: Այս փաստի համար ես շատ ուրախ եւ հպարտ եմ: Այս տոնը եւ թատրոնի գործիչներինն է, եւ հանդիսատեսինը: Վստահ եմ, որ այս տոնը գնալով ավելի պիտի արժեւորվի, քանի որ թատրոնը սինթետիկ ժանր է, որն իր մեջ ամփոփում է արվեստի բոլոր տեսակները՝ գրականություն, պոեզիա, երաժշտություն, գեղանկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն, խոսք, շարժում, պար եւ այլն: Այո, թատրոնը արվեստների սինթեզն է»,- նշեց վաստակավոր գործիչը:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել