Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ձայների հաշվարկը:

ԿՀՎ-ի կայքում հրապարկված տվյալներով՝ ձայների 94.33 տոկոսի մշակումից հետո առաջատար է երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի՝ «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցությունը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 35.55 տոկոսը:

Բուլղարական սոցիալիտական կուսակցությունը հավաքել է քաղաքացիների ձայների 27.02 տոկոսը: Երրորդ տեղում է գտնվում «Միացյալ հայրենասերներ» կուսակցություն (9.12%):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել