ԱՄՆ-ը հավելյալ շուրջ 200 զինծառայող կուղարկե Իրաք և Սիրիա՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ուժեղացնելու համար: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ խոսքն ԱՄՆ ցամաքային զորքերի 82-րդ օդային-դեսանտային դիվիզիայի մասին է: Որոշումն այն մասին, թե վերոնշյալ երկու երկրներից որ մեկում կտեղակայվեն զինվորականները, կկկայացնի Սիրիայում և Իրաքում Inherent Resolve օպերացիան ղեկավարող գեներալ Սթիվեն Տաունսենդը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնը Մերձավոր Արևելք հավելյալ զորք ուղարկելու մասին պաշտոնապես կարող է հայտարարել մարտի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել