Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի հայտարարել Սպիտակ տանն ընդլայնված լիազորություններով նոր գրասենյակի բացման մասին, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ այն ղեկավարելու է նախագահի փեսան՝ նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:


Նշվում է, որ Ամերիկյան նորարարությունների գրասենյակը (Office of American Innovation) կզբաղվի Թրամփի նախընտրական քարոզարշավի շրջանակում տրված մի շարք խոստումների իրականացմամբ: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է վետերանների խնամքի համակարգի բարեփոխմանն ու օփիոիդային կախվածության դեմ պայքարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել