Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի առանցքային գործընկերներից մեկը ԵՄ կազմից նրա դուրս գալուց հետո։ Նման կարծիք է արտահայտել Միացյալ թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Hurriyet Daily News-ի հետ հարցազրույցում։

Ջոնսոնը, անդրադառնալով մայրցամաքային Եվրոպայի որոշ պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճին, ասել է. «Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան արագ լուծել այդ դժվարությունները։ Բոլորը հետաքրքրված են Թուրքիայի և ԵՄ-ի միջև ամուր գործընկերային հարաբերություններով»,-ընդգծել է նա։

Նախարարն ուշադրություն է դարձրել սիրիական ճգնաժամի կարգավորման հավաքական աշխատանքում Թուրքիայի ներդրմանը՝ նշելով, որ երկիրն անհավանական մեծահոգություն է դրսևորել՝ երկիր թողնելով ավելի քան 3 մլն փախստականների, ինչպես նաև անվանել նրան կարևորագույն դաշնակից ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Խոսելով Թուրքիայից Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռներով էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքին, արտգործնախարարն ընդգծել է, որ այդ միջոցառումներն ուղղված չեն Թուրքիայի դեմ և հիմնված չեն կոմերցիոն շահերի վրա, այլ սահմանվել են բացառապես անվտանգության նկատառումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել