Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ Վատիկանում հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների և եվրաինստիտուտների ղեկավարների հետ՝ Հռոմում ԵՄ հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին։

Հյուրերի անունից հանդես են եկել Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին։

«ԵՄ-ն պետք է ներկայացնի ոչ միայն թվային ցուցանիշներ, այլև բարոյական օրինակներ, արժեքներ, զանազան գաղափարներ և կարծիքներ»,-հայտարարել է Ջենտիլոնին։

Նրա խոսքով՝ գլոբալիզացիան, որը կարող է դառնալ առաջընթացի շարժիչ և բացել նոր հնարավորություններ, ստեղծել է մի շարք լուրջ հակակշիռներ։ «Միլիոնավոր աղքատներ կասկածի տակ են դնում կառավարելու մեր ունակությունը, տնտեսական ճգնաժամը հանգեցրել է գործազրկության աճի։ Առերեսվելով այդ մարտահրավերներին՝ մենք պետք է սահմանենք դրանց լուծման ընդհանուր միջոցներ»,-ասել է Իտալիայի վարչապետը։

Հռոմի պապն իր ելույթը նվիրել է Եվրոպայի հոգևոր իդեալներին, որոնք նա կոչ է արել իջեցնել ու չհասցնել ֆինանսական կարիքների մակարդակին։ Նրա խոսքով՝ դրանք, հակառակը, պետք է կենտրոնում դնեն մարդկային անձը, խաղաղության ձգտումն ու հրապարակայնությունը ապագայի համար։

«Եվրոպան համերաշխության հույս է փնտրում, որը հանդիսանում է ամենագործունակ հակաթույնը պոպուլիզմի դեմ»,-հայտարարել է հովվապետը՝ կոչ անելով եվրոպացի առաջնորդներին համաձայնության գալ՝ տեղի չտալով էմոցիաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել