«Վերջերս հերթական խարդախության սկանդալային սխեման է բացահայտվել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-ի առթիվ մեկը զանգահարել է ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Բուրմունք» խանութ-սրահ և նշել, թե 5 մլն դրամի օծանելիք են ցանկանում: Խանութից նրանց հայտնել են, որ մինչև գումարը չփոխանցեն, չեն կարող ապրանքը տալ: Որոշ ժամանակ հետո նույն անձը զանգահարել է և նշել, թե՝ ապրանքը պատրաստեք, հաշիվ-ապրանքագիրը բերում եմ: Այս ամենը կասկածելի է թվացել Գարեգին Նուշիկյանին, ով անմիջապես կապ է հաստատել խնամու՝ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ:
 
Վերջինս Նուշիկյանին առաջարկել է թիկնապահին պահակի հագուստ հագցնել, որպեսզի ապրանքը բարձեն մեքենան և գնորդի հետ ուղարկեն գումարի հետևից: Այդ ընթացքում իրավապահները հետևել են ողջ գործընթացին: Մեքենան բարձել են դատարկ «ֆլակոններով», թիկնապահն էլ գնացել է գումարի հետևից, ճանապարհին մի քանի անգամ մեքենաներ են փոխել, թե՝ մենք չենք գնորդը, այսինչն է, և արդեն վերջին մեքենայի վարորդը Նուշիկյանի թիկնապահին ավետել է, որ իրենց «քցել» են: Այստեղ են ասում՝ եթե դու շուն ես, ես քո պոչն եմ: Իրավապահները հերթով շղթայի բոլոր մասնակիցներին ձերբակալել են, այժմ քննություն է ընթանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել