«ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ Մեզ հասած տեղեկություննրով` ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը այա է, որ Սամվել Բաբայանն ահաբեկչություն է ծրագրել։
 
Երեկ «Ժամանակ»–ի հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում Բաբայանի ձերբակալությանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին արձագանքել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, դատարանում... Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանց քաղաքական բովանդակություն հաղորդելը և քաղաքացիներն ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնայինն իհարկե բռնությունը և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել