168.am-ը գրում է․

Հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյի նյույորքյան բնակարանն առաջին անգամ վաճառքի է հանվել: Ինչպես հայտնել է ABC հեռուստաալիքը, դրա նախնական գինը կազմում է 5,95 մլն դոլար։

Գնորդներին շքեղ բնակարան է առաջարկվում Մանհեթենում՝ Իսթ­Ռիվերի նեղուցի հիանալի տեսարանով: 1951 թվականին Գրետա Գարբոն, որը 1905 թվականին ծնվել է Շվեդիայում, ԱՄՆ-­ի քաղաքացիություն է ընդունել եւ երկու տարի անց բնակարան ձեռք բերել Նյու Յորքում, որտեղ ապրել է մինչեւ իր կյանքի վերջին օրերը:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել