Image result for сирийская армия алеппоՍիրիական բանակի զինվորներն ուրբաթ օրը իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպի շրջանի Դեյր Հաֆիր քաղաքը, դեպքի վայրից RIA Novosti-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:

Նրա տվյալներով՝ քաղաքի ազատագրմանը նախորդել են մի շարք դաժան բախումներ բանակի և ԴԱԻՇ-ի ահաբեկիչների միջև:

Ինչպես տեղեկացրել է զրուցակիցը` «Սիրիայի բանակը բախվել է ԴԱԻՇ-ի զինյալների հետ այն բանից հետո, երբ լիովին շրջապատել է քաղաքը և գրավել նրա մոտակայքի բոլոր բնակավայրերը»:

Աղբյուրն ավելացրել է, որ կառավարական ուժերի ինժեներների բրիգադը մաքրում են քաղաքը` վնասազերծելով ականները և պայթուցիկ սարքերը, որոնք իրենցից հետո թողել են ԴԱԻՇ-ի զինյալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել