Սիան չի թաքցրել իր դեմքը (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է.
 Ավստարալացի երգչուհի Սիան, որը հանդիսատեսին միշտ ներկայանում է  կեղծամով, որն ամբողջությամբ ծածկում է նրա  դեմքը, այս անգամ խախտել է իր իսկ սահմանած կանոնը և Լոս-Անջելեսի օդանավակայանում երևացել է բնական տեսքով: Սիային առանց կեղծամի տեսել են  Դուբայ մեկնելիս, որտեղ նա հանդես է գալու համերգներով:    Երգչուհին սպորտային հագուստով է եղել և չի թաքնվել պապարացիների տեսախցիկներից: Նա նույնիսկ ժպտացել է, երբ նկատել է, որ իրեն լուսանկարում են: Այս պահվածքը շատ է զարմացրել ներկաներին, քանի որ բոլոր միջոցառումների ժամանակ և հանրային վայրերում Սիան իր հայտնի կեղծամով է լինում , որի տակից նրա դեմքը չի երևում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել