Իրաքցի զինվորականները «որսացել են» ԻՊ-ի ամենաերիտասարդ մահապարտ ահաբեկչինLife.panorama.am-ը գրում է.
 Իրաքի Մոսուլ քաղաքի հյուսիսային հատածում՝ կառավարական ուժերի կողմից ստեղծված անցակետի շրջակայքում, որտեղով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող շրջաններից խաղաղ բնակչությունն անցնում էր քաղաքի ազատագրված հատվածներ, իրաքցի զինվորականները նկատել են միայնակ փոքրիկի, ով անընդհատ շոշափում էր իր փորիկը:

 «Փոքրիկ ահաբեկիչը» չի պատասխանել իրեն մոտեցած հերթապահ զինվորկանի հարցերին՝ «ո՞վ է», «ի՞նչ է նրա անունը», «ովքե՞ր են և որտե՞ղ են ծնողները» և այլն, այլ անընդհատ մատնացույց է արել փորիկը: Այս հանգամանքը կասկած է առաջացրել զինվորականների մոտ, ովքեր հայտնաբերել և վնասազերծել են բավականաչափ պայթուցիկ պարունակող «նահատակի գոտին»: Պարզվել է, որ գոտին փոքրիկի վրա ամրացրել է ոմն իսլամական, ում երեխան դիմում էր՝ «ամո»(հորեղբայր), և նա անցակետում պետք է գործի դներ պայթուցիկը, ինչը, փաստորեն, կանխվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել