Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի և բժիշկ Գեորգի Կիմիչի դուստրն արդեն 12 տարեկան է։ Գաբրիելան արտաքնապես բավականին նման է մայրիկին։ Լուիզայի հետ զրույցում Tert.am Life-ը փորձել է պարզել` որքանով է դուստրը նման մայրիկին բնավորությամբ, ինչպիսի հարաբերւթյուններ ունեն մայր ու աղջիկ։ Լուիզայի հետ խոսել ենք նաև Գեորգի Կիմիչի հետ հարաբերությունների և ընտանեկան այլ հարցերի մասին։
 
–Ձեր աղջիկն արդեն 12 տարեկան է։ Սա այն փուլն է, երբ ավելի են խորանում մայր ու աղջիկ ընկերության արմատները։ Միևնույն ժամանակ, կարող են բարդություններ առաջ գալ։ Կարողանո՞ւմ եք ընկերություն անել Ձեր դստեր հետ։
 
–Քանի որ նա իմ միակ երեխան է և աղջիկ է, ծնված օրվանից ընկերություն եմ արել իր հետ։ Երևի թե, դա է պատճառը, որ այսօր կարողանում ենք  ընկերություն անել։ Իհարկե, այս տարիքը նպաստավոր է, սակայն սա շատ դժվար  տարիք է։ Եթե ընկերության հիմք չլինի, երեխան կարող է առանձնանալ, փակվել։ Ես միշտ ընկերական եմ եղել Գաբիի հետ, նույնիսկ դիտողություններս եմ ընկերական շեշտադրումով արել։ Հիմա կարողանում ենք արդեն զրուցել, ինքը հետաքրքիր բացահայտումներ է անում ինձ համար՝ իր աշխարհընկալման առումով։ Արդեն 2 ընկերուհիներ ենք։
 
–Ընկերության մեջ մայրական խստության սահմանն ինչպե՞ս եք պահում։
 
–Դա պարտադիր սահման է մայր ու դուստր հարաբերություններում՝ հանուն երեխայի  շահի։ Եթե կորցնես հեղինակությունդ և դառնաս միայն ընկեր, կկորցնես այն, ինչ միայն քեզ է պատկանում, որովհետև ընկերներ նա դեռ շատ կունենա, բայց  ծնողի՝ մասնավորապես՝ մոր դեպքում ընկերության հետ պետք է լինի նաև վստահություն, չափի զգացողություն, հանդուրժողականություն, ենթարկվել։
 
 
–Աշխատանքային տեմպի մեջ հասցնո՞ւմ եք բավականաչափ ժամանակ տրամադրել Գաբիին։
 
–Այնքան, ինչքան ես կուզեի, ցավոք, ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ հասցնում դստերս հետ խոսել, ինչ–որ բաներ սովորեցնել, միասին  կենցաղային գործեր անել, շոփինգի գնալ...
 
–Շատ մայրիկներ փորձում են երեխայի մեջ իրենց տեսնել։ Ինչքանո՞վ է Գաբին նման Ձեզ։ Դուք փորձո՞ւմ եք իրեն նմանեցնել ձեզ։
 
–Գնալով Գաբիի մեջ ավելի շատ են արտահայտիչ դառնում հատկանիշներ, որոնք ինձանից են։ Բնազդաբար, կենդանի շփման օրինակով և գենետիկորեն աղջկա մոտ ավելի շատ են լինում մայրական իմպուլսները։ Գաբիի մեջ առաջին հերթին շատ լավ մարդ եմ տեսնում։ Նա ինձ ուղղակի թևեր է տալիս։ Շատ հարցեր կան, որոնցում կուզեմ հայրիկին նման լինի, կան հարցեր, որոնցում կուզեմ իմ շարունակողը լինի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել