Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասինLife.panorama.am-ը գրում է.

Երեկ ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում էր ծննդյան 35-ամյակը, սակայն երգչուհին ստիպված էր այդ կարեւոր օրն անցկացնել ընտանիքից հեռու, որի պատճառների մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Ստացվեց այնպես, որ մեկ ամիս պետք է լինեմ Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ համերգային շրջագայություններով պետք է լինենք ՌԴ-ի 30 քաղաքներում: Արդյունքում ծննդյանս օրն էլ համընկավ այս օրերի հետ ու ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում ու ընկերներիս հետ»,- պատմեց Գոհարն ու շարունակեց.

«Ինչ խոսք, ընտանիքիս հանդեպ կարոտս մեծ է, բայց սա իմ աշխատանքն է եւ պարտքս է մեր  ժողովրդական ու ազգային երգը որքան հնարավոր է շատ տարածել: Արվեստագետի կյանքը բարդ է եւ, միաժամանակ, նաեւ հետաքրքիր: Ճիշտ է՝ ընտանիքիցս հեռու եմ, բայց ջերմություն եւ էներգիա ստանում եմ իմ հանդիսատեսից: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ ապրածս տարիների ամենամեծ ձեռքբերումներս ընտանիքս է եւ ժողովրդի սերն իմ արվեստի նկատմամաբ:  Ի դեպ՝ ինձ հետ են նաեւ Համլետ Գեւորգյանը, Դավիթ Զաքարյանը, Արկադի Դումիկյանը, իսկ Գոռ Մարտիրոսյանն ու Արթուր Հակոբյանն իրենց հրաշալի հումորով գունավորում են մեր համերգները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել