Tert.amLife-ը գրում է.
Երգիչ Նորոն, ով տևական ժամանակ է՝ ԱՄՆ-ում է բնակվում, նորություն ունի իր երկրպագուների համար: Նորոն վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել, որը հավակնում է թեժ քննարկումների առիթ դառնալ: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է ծախսատար նոր տեսահոլովակի և իր համար թանկարժեք մեքենա գնելու մասին:
 
«Տեսահոլովակը նկարահանել ենք Լոս Անջելեսի սրտում՝ Դաունթաունում: Վարձել էինք շատ գեղեցիկ մի տեղ` World disney-ի փարքինգի վերևի հարկը, որտեղ ունեինք նկարահանելու բոլոր իրավունքները: World disney-ում հայկական ձևով` աղջիկներով, մեքենաներով տեսահոլովակ ենք նկարահանել: Այդ օրն այնտեղ սիմֆոնիկ համերգ էր, մարդիկ դուրս էին եկել, նկարում էին մեզ: Երևի կարծում էին, թե մեգաաստղ է երգում:) Հետաքրքիր օր ենք  ունեցել»,– պատմեց երգիչը։
 
 
 
«Կես–կես» կոչվող երգի երաժշտության հեղինակը Բինան է, խոսքերը գրել է Սվետլանա Բոսնոյանը, իսկ գործիքավորմամբ և երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Artur & Bina փրոդաքշնը։ «Ռեժիսոր հասկացողություն այս անգամ էլ չի եղել իմ տեսահոլովակում։ Բոլորս հանդես ենք եկել որպես ռեժիսոր, օպերատորը Գևորգ Սարգսյանն է»,– ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը մի քիչ ուշ կներկայացնեն, քանի որ ապրիլը հայերիս համար բարդ ամիս է` Ապրիլյան պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցներն են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել