Ես ու Լիկան հանդիպում ենք. Աշոտ ՍարգսյանLife.panorama.am-ը գրում է.
 Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում նշել է ծննդյան 21-ամյակը, որին ներկա են եղել դերասնուհու ընկերները: Ծննդյան լուսանկարներում հյուրերի շարքում նկատելի է նաեւ  «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում ասեկոսեներ էին տարածվել, թե Լիկան ու Աշոտը հանդիպում են, սակայն այդ թեմայի շուրջ կողմերից եւ ոչ մեկը մեկնաբանություն չէր տալիս:
  Նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել այս քննարկումներին, իսկ Life.panorama.am-ը եւս մեկ անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ Աշոտ Սարգսյանից: Մեզ հետ զրույցում Աշոտը անակնկալ կերպով հաստատեց լուրը.
  «Այո, ես ու Լիկան հանդիպում ենք, մենք սիրում ենք իրար»,- նշեց մեր զրուցակիցն ու հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.
  «Իհարկե, հասկանում եմ, որ շատերին հետաքրքրում է հանրային մարդկանց անձնական կյանքը, սակայն մենք չենք ցանականում խոսել այդ մասին: Մեր կյանքի այդ կողմը միայն մեզ է պատկանում»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել