Go Rando հավելվածը Facebook-ին թույլ չի տալիս ճանաչել օգտատերերի արձագանքները Yerkir.am-ը գրում է.
 Համացանցում հայտնվել Է բրաուզերների համար Go Rando հավելվածը, որը Facebook-ին թույլ չի տալիս ճանաչել օգտատերերի արձագանքները նորությունների ժապավենի գրությունների տակ, հայտնում է «Lenta.ru»-ն:

 Հավելվածը մշակողները պնդում են, որ սոցիալական ցանցը հուզական արձագանքների մասին (ինչպիսիք են «լայքը», «վաուն» կամ «հա-հան») տեղեկատվությունն օգտագործում է ոչ միայն նորությունների ժապավենի բարելավման, այլև գովազդի թարգետացման և տվյալների այլ մանիպուլյացիաների համար:

 Օրինակ՝ Facebook-ի գովազդային սպասարկյալները կարող են օգտվել իրադրությունից, երբ օգտատերը խիստ չարացած է կամ,  ընդհակառակը, լավ տրամադրություն ունի: Go Rando-ի ստեղծողներն առաջարկում են բարդացնել ալգորիթմը. հավելվածը Facebook-ին տեղեկատվություն է ուղարկում օգտատիրոջ իբր չեզոք հուզական արձագանքների մասին:

Եթե օգտատերը չափից շատ դրական կամ բացասական էմոցիներ է թողնում գրառումների տակ, Go Rando-ն «հավսարակշռում է» դրանք: Հավելվածը գործում է Google Chrome բրաուզերում: Այլ օգտատերերի համար միջոցի մասին տեղեկատվությունը մատչելի է մշակողների բլոգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել