Panorama.am-ը գրում է.
 Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը տարածել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

 Հայտարարության մեջ ասված է. 

«Ուրախ եմ այսօր ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում: 
Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միության կարևոր գործընկերը,  որի  անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք:  
 Ուրախ եմ այսօր հայտարարել, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շուրջ բանակցությունների ավարտը:
 Նոր համաձայնագիրը  կընդլայնի ԵՄ-Հայաստան  հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով համաշխարհային, քաղաքական և տնտեսական նոր հետաքրքրությունները, որոնք մենք կիսում ենք, և նաև առկա մարտահրավերները, որոնց ցանկանում ենք  միասնաբար դիմակայել:
 Մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, և բնապահպանության ոլորտներում, ստեղծել առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ և, նաև ընդլայնել շարժունությունը՝ ի շահ մեր քաղաքացիների: 
 Այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, ներառյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հանձնառությունը, որոնք հանդիսանում են նոր Համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել