Մեկ շաբաթում 36 ահաբեկիչ է վնասազերծվել. Թուրքիայի ՆԳ նախարարությունYerkir.am-ը գրում է.

Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում վերջին 1 շաբաթվա ընթացքում ձերբակալվել է 855 մարդ՝ այդ երկրում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման դեմ գործողությունների շրջանակներում:

Ըստ T24-ի՝ ձերբակալվածներից 48-ը կալանավորվել են:

Ըստ նախարարության՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրի ամբողջ տարածքում վնասազերծվել է 36 ահաբեկիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել