Image result for аваковԿիևն ունի իր վերահսկողության տակ Ղրիմի ու Դոնբասի վերադարձման պլան, և այդ պլանում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում քննարկման առարկա՝ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Մենք ունենք պլան, որը կիրագործվի, և այն բացարձակապես կապված չէ որևէ չնչին զիջման հետ»,-ասել է Ավակովն ուկրաինական «1+1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Ավակովը հավելել է, որ ինքը ևս նրանց թվում է, ովքեր աշխատում են այդ իրավիճակի վրա։

Նրա կարծիքով՝ Ղրիմի ու Դոնբասի վերադարձման խնդիրը կարելի է լուծել արագ և դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե ռազմական։

Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Արտեմենկոն առաջարկել է ԱՄՆ նախագահի վարչակազմին Ռուսաստանի վրայից պատժամիջոցների հանման պլան։ Մայքլ Ֆլինը, ում գրասենյակ էին փոխանցվել ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման առաջարկները, դրանից մեկ շաբաթ անց լքել էր ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի պաշտոնը։ Արտեմենկոյի առանցքային նախաձեռնություններից մեկը վերաբերվում էր Ղրիմին, նա առաջարկել էր Ուկրաինայում հանրաքվե անցկացնել թերակղզին Ռուսաստանին վարձակալության տալու հարցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել