«Սարերի հովին մեռնեմ». արաբ երգչուհու հայերեն կատարումըYerkir.am-ը գրում է.
 Լիբանանցի հանրահայտ երգչուհի Աբբիր Նահմեն բացառիկ հմտությամբ կատարել է հայկական «Սարերի հովին մեռնեմ» երգը:
  Երգչուհին հյուրընկալվել է դերասան Ադիլ Քարամին և «MTV» հեռուստաալիքի «Հայտա Հաքի» հաղորդման ավարտին, երբ դերասանն առաջարկել է նրան հայերեն մի քանի բառ արտասանել,  ներկայացրել է «Սարերի հովին մեռնեմ» երգը՝ անակնկալի բերելով ներկաներն ու հեռուստադիտողին:  
 Նշենք, որ Նահմեն  երաժշտական կրթություն ունեցող երգչուհի է: Նա արևելյան (հայ, ասորի,  քուրդ, քաղդեացի) ժողովուրդների երգարվեստը ներկայացնող հատուկ հաղորդում է ներկայացնում «Ալ Մայատին» հեռուստաալիքում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել